ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում հունվարի 22-ին' ժամը 23.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «ԿինոԵրևան»-ի դիմաց, տեղի է ունեցլ ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, ՃԿԿ ԱԻԱԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Տիգրան Մեծ պողոտայի թիվ 10 շենքի մոտակայքում բախվել են «Օպել» մակնիշի 34 VF 236 պ/հ, «Վոլկսվագեն Պասսատ» մակնիշի 34 SC 736 պ/հ, «ԲՄՎ» մակնիշի 64 MM 066 պ/հ, «Միցուբիշի» մակնիշի 30 LS 672 պ/հ և «Օպել» մակնիշի 35 SP 032 պ/հ (վարորդ' Կ. Պ.) ավտոմեքենաները:

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, Կ.Պ.-ն (ծնված 1985թ.) տեղափոխվել է «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաները, փակել են «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: