Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի հայրենի գյուղում նախընտրական կրքերը չեն հանդարտվում: Արդեն հայտնել էինք, որ զինված միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում:
zham.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել, որտեղ պատկերված է, թե ինչ է տեղի ունեցել Ջրառատ գյուղում:
Տեսանյութից պարզ է դառնում, որ միջադեպին անմիջական մասնակցություն է ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Տեսանյութում հստակ լսվում է, որ առգրավված զենքը պատկանում է Լեռնիկին (Երանոսյան):
«Մանվել, ու՞մ զենքն է»:
«Լեռնիկից է վերցված»: