Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Չելսի»-ի դեմ հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ստիպված են եղել Մանչեսթեր վերադառնալ ավտոբուսով:
Ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը սահմանված ժամից բավականին ուշ է ժամանել, ինչի արդյունքում մանչեսթերյան թիմի խաղացողները հինգ ժամ ճանապարհ են գնացել: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:
Այս հանգամանքն առաջացրել է Ժոզե Մոուրինյուի դժգոհությունը:
Մանչեսթերցիները մարտի 16-ին Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում ընդունելու են «Ռոստով» -ին, իսկ մարտի 19-ին՝ արտագնա խաղում հանդիպելու են «Միդլսբոր»-ին: