Մարտի 16-ին, ժամը 14:57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի տարեց և վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել 1938 թ. ծնված Լ. Ա-ի դին:
Դեպքի վայրում են գտնվել շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները: