Երեկ Ազատության հրապարակը մարդաշատ էր։ Հավաքված քաղաքացիները պահանջում էին՝ Արթուր Սարգսյանին, ում ժողովուրդը տվեց «Հաց բերող» անունը, հուղարկավորել Եռաբլուրում։ Նրանք այդ պահանջով գրություն հանձնեցին Կառավարություն՝ Կարեն Կարապետյանին, սակայն այն ընդունեց վերջինիս օգնականը։ 

 

Հավաքի մասնակից Շահեն Հարությունյանը հայտարարեց, որ ամեն օր, երեկոյան ժամը 18։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։ Այսօր՝ մարտի 18-ին, երեկոյան նրանք Ազատության հրապարակից կրկին երթով կշարժվեն դեպի Կառավարություն՝ ստանալու իրենց դիմումի պատասխանը՝ կհուղարկավորե՞ն «Հաց բերողին» Եռաբլուրում, թե՞ ոչ։ Հավաքի մասնակիցները վճռական էին տրամադրված. «Հաց բերողը» պետք է հուղարկավորվի Եռաբլուրում։ 

 

ԼՈւՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ «Հաց բերողի» դատաբժշկական փորձաքննության կատարմանը մասնակից են լինելու Վրաստանից եկած մասնագետները, գումարի հարցն արդեն լուծվել է։ Վարույթն իրականացնող մարմինը տուժողի՝ Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը՝ գործող օրենսդրության շրջանակներում: 

 

Կարդացեք նաև՝ «Հաց բերողին» մահվան դատապարտած դատավորն ու նրա մյուս զոհերը

 

Լույսն՝ ընդդեմ խավարի. ում զոհը դարձավ «Հաց բերողը»