«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նվիրված խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական ծրագրերին։ Քննարկմանը մասնակցում էին տնտեսագետներ, ԵՊՀ տնտեագիտության դասախոսներ, պրոֆեսորներ և պաշտոնյաներ:
Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի հիշատակը:
«Այս տարիների ընթացքում խաթարվել է հանրության հավատը քաղաքակիրթ ձևով ընտրություններ անցկացնելու և երկրի համար առաջընթաց ապահովելու նկատմամբ: Քաղաքական կուսակցությունները դիմում են պարզ մանիպուլյացիաների՝ հանրության մոտ ձևավորում բարեփոխումների ակնկալիքներ, որոնք իրականում անիրատեսական են»:
Ըստ Մանասերյանի՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների ծրագրերում ներառված են այնպիսի տնտեսական բարեփոխումների դրույթներ, որոնք որևէ քննադատության չեն դիմանում:
Ուստի, նախաձեռնելով այս քննարկումը, տնտեսագետն առաջարկում է վեր հանել և տարանջատել այն տնտեսական բաղադիրչներն ու ծրագրերը, որոնք ՀՀ-ում հնարավոր է զարգացնել և իրականություն դարձնել:
Քննարկման ընթացքում որոշվեց առաջատար մասնագետների ներգրավվածությամբ ստեղծել մշտական հարթակ, որի միջոցով անկախ փորձագիտական գնահատականներ ու վերլուծություններ կներկայացվեն հանրությանը: Որոշում ընդունվեց եռօրյա ժամկետում հստակեցնել և հրապարակել մասնակիցների անունները:
Աղավնի Սուքիասյան