Առաջիկա ընտրությանը «Ծառուկյան» դաշինքին աջակցություն հայտնելու նպատակով Հայաստանում է Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի պատվիրակությունը՝ նախագահ Յան Զահրադիլի և Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չարնեցկու գլխավորությամբ:

Դաշինքին սատարելու համար Հայաստան են եկել նաև աջ կենտրոնամետ քաղաքական գործիչներ աշխարհի տարբեր երկրներից: Այսօր կայացած միջազգային համաժողովի ընթացքում նրանք հայտարարել են, որ եկել են իրենց օժանդակությունը հայտնելու «Ծառուկյան» դաշինքին և հաղթանակ մաղթելու առաջիկա ընտրությանը:

«Մենք հպարտ ենք, որ Ձեր պես ներկայացուցիչ ունենք Հայաստանում: Հարգելի՛ պարոն Ծառուկյան, մենք այստեղ ենք Ձեզ օգնելու, որպեսզի դուք հաղթեք, այստեղ ենք, որպեսզի մեր օժանդակությունն ու բարեկամությունը ցույց տանք», - իր ելույթում ասում է Յան Զահրադիլը: