Հանրապետության տարածքում՝

Մարտի 21-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում թաց ձյան, հովտային գոտիներում անձրևի տեսքով: Մարտի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ :

Օդի ջերմաստիճանը մարտի 20-ին կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում՝

Մարտի 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում՝ 3-8 մ/վրկ: Մարտի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: