Այսօր՝ մարտի 22-ին, իր խոստմանը համաձայն՝ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Սիսիանում բացեց միջազգային ստանդարտներին համապատասխան սպորտդպրոց:

 

 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ սպորտդպրոցի բացման ժամանակ Գագիկ Ծառուկյանն ասաց, որ սա իր միջոցների հաշվին է կառուցված և նվիրում է սիսիանցիներին: Այստեղ երեխաները կկարողանան բոլորովին անվճար մարզվել, նրանց կտրամադրվի անգամ մարզահագուստ:

 

 

 

 

 

Մեծ էր ներկաների ոգևորությունը, քանի որ նման մարզադպրոցի մասին երկար էին երազել և սա լավ առիթ է մարզվելու և սպորտային ասպարեզում հաղթանակներ գրանցելու համար:

 

 

 

 

Ընդունելության համար ցանկացողները կկարողանան հենց այսօրվանից գրանցվել և օգտվել դպրոցից: