«Բանանց»-ի գլխավոր մարզչի պաշտոնում է նշանակվել 41-ամյա մասնագետ Արամ Ոսկանյանը:
Արամ Ոսկանյանի մարզչական շտաբում կընդգրկվեն իր օգնական Մանուկ Սարգսյանն ու դարպասապահների մարզիչ Տիգրան Ասլանյանը, ինչպես նաև ևս երկու մարզիչ «Բանանց»-ի համակարգից:
Մինչ այդ փոխադարձ համաձայնությամբ խզվել է «Բանանց»-ի՝ արդեն նախկին գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետ պայմանագիրը: «Բանանց» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Արթուր Ոսկանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ է մաղթում հետագա կարիերայի ընթացքում:
Արամ Ոսկանյանը 2015 թվականին մի քանի ամսով գլխավորել է «Բանանց»-ը, ապա եղել է Տիտո Ռամալյոյի օգնականը: Մինչև «Բանանց» վերադառնալն Արամ Ոսկանյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզիչն էր:
Մարտի 27-ին «Բանանց»-ը մարզվել է արդեն Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: