ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն սկսել է iPhone օգտագործել՝ անվտանգության նկատառումներով թողնելով Android պլատֆորմը: Այդ մասին մարտի 29-ին գրել է The Verge-ն:

Պետության ղեկավարի վարչակազմի՝ սոցիալական ցանցերի գծով տնօրեն Դեն Սքավինո-կրտսերը Twitter-ում գրել է, որ Թրամփն արդեն մի քանի շաբաթ է՝ օգտագործում է «խնձորի» սարքը: Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի՝ սոցցանցերում հրապարակված վերջին հաղորդագրություններն արվել են նոր սմարթֆոնով: