Երևանի Խուլ ու համրերի կենտրոնում, որտեղ տեղակայված է 9/47 ընտրատեղամասը, իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը:
«Ես մաղթում եմ բոլորին հանգիստ ընտրություն: Վստահ եմ, որ այդպես էլ լինելու է: Բազմաթիվ քայլեր են իրականացվել, առաջին անգամ է, որ հետխորհրդային տարածքում խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը համատեղ ջանքեր են գործադրել' ստեղծելով այնպիսի օրենսդրական դաշտ, այնպիսիս մեխանիզմներ, որոնք վստահություն են ներշնչում յուրաքանչյուր քաղաքացու, որ իր ձայնը տեղ է հասնում, իր ձայնը որոշելու է առաջիկա հինգ տարիների քաղաքական դասավորվածությունը»,-ասաց նա: