«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից, նման գծանշում առկա է նաև Երևանի թիվ 04/53 տեղամասում Հայկական վերածնունդ կուսակացության քվեաթերթիկների վրա:
Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում դիտորդներն արձանագրել են և Հայկական վերածնունդ կուսակացության և Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկների վրա:
Վերոնշյալ խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցով դաշինքի ներկայացուցիչները էլեկտրոնային փոստով դիմում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն և ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:
http://hcav.am/events/02-04-2017-01/
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հիմնադիր անդամներն են
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Իրազեկ քաղաքացիների միավորում
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ
Գորիսի մամուլի ակումբ կազմակերպությունները