ՕՐՕ դաշիքնի առաջնորդներից Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր քվեարկեց Երևանի 9/06 ընտատեղամասում: Հարցին՝ հանուն ինչի՞ է քվեարկել, վերջինս պատասխանեց. «Քվեարկել եմ հանուն արդար Հայաստանի»:
Խոսելով իրենց դաշինքի սպասելիքների մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ նորմալ ընտրությունների անցկացման դեպքում իրենք շատ հանգիստ կմտնեն Ազգային ժողով: «Առաջին անգամն է, որ ժողովուրդը քվեարկում է նման ընտրակարգով՝ այս ռեյտինգային անոմալիկ մոտեցմամբ, որին մենք դեմ ենք»-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Վերջինս լրագրողներին հայտնեց, որ ՕՐՕ դաշինքն այսօր անպայման լինելու է Եռաբլուր պանթեոնում՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հերոսների հիշատակին:
Մանրամասները՝ տեսանյութում.