ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում խոսելով Շիրակի մարզի Հոռումում գյուղում տեղակայված 33/26 ընտրատեղամասում ստեղծված իրավիճակի մասին՝ «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային թեկնածու Մուշեղ Սաղաթելյանի շտաբի պետ Արթուր Սաղաթելյանը հայտնեց, որ վերը նշված տեղամասում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: «Քվեարկության եկած քաղաքացիների հսկայական կուտակումներ են առաջացել, ինչն առաջացնում է շատ լուրջ խոչընդոտներ: Մյուս կողմից՝ մեծ է նաև իրենց վստահված անձեր ներկայացնող քաղաքացիների թիվը, ովքեր գրանցված չեն: Այն, որ նրանք գրանցված չեն, ինձ տալիս է վստահություն՝ ենթադրելու, որ նրանք «Հանրապետական» կուակցությունից են: Պետք է հատուկ ընդգծեմ, որ հանձնաժողովների անդամները բացարձակապես չեն տիրապետում իրենց աշխատանքին»,- մեզ հետ զրույցում ահազանգ հնչեցրեց շտաբի պետը:

 

Ըստ Սաղաթելյանի՝ քվեախցիկ մտած քաղաքացիները ետնամասից ցուցադրում են իրենց քվեաթերթիկը, ինչն օրենքի ակնհայտ խախտում է և, առհասարակ, ընտրատեղամասում արձանագրված ընտրախախտումների որոշ մասը գրանցվել է գրանցամատյանում:

 

Արթուր Սաղաթելյանը հորդորեց համապատասխան մարմիններին՝ ներկայացուցիչներ ուղարկել Հոռոմի ընտրատեղամաս: