Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հրապարակել է Սանկտ Պետերբուրգի մետրոյում ահաբեկչությունը կատարողի անունը: «Ահաբեկչության հնարավոր կատարողը, նախնական տվյալներով, ծնունդով Օշից, իսկ այժմ Ռուսաստանի քաղաքացի Ակբարժոն Ջալիլովն է՝ ծնված 1995 թվականին»,-նշել են կոմիտեում:

 

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է գերատեսչության մամուլի քարտուղար Ռախաթ Սուլայմանովը, Ղրղզստանի հատուկ ծառայությունները մշտական կապի մեջ են ռուս գործընկերների հետ:

 

Մինչդեռ Մոսկվայում Ղրղզստանի դեսպանությունը հայտնել է, որ Ռուսաստանի իշխանություններն առայժմ չեն դիմել Բիշքեկին Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությանը ղրղզստանցու հնարավոր հանցակցության կապակցությամբ:

 

Իր հերթին Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն խոստացել է առաջիկա ժամերին ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրել Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունն իրականացրած անձանց վերաբերյալ, ինչի մասին հայտարարել է կոմիտեի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը: