«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» Արայիկ Խանդոյանի գործով դատական դռնփակ նիստի ժամանակ դատախազ Պետրոս Պետրոսյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Խանդոյանի հասցեին: Այս մասին  ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արայիկ Խանդոյանի շահերի պաշտպան Արա Ղարագյոզյանը: 


Փաստաբանի փոխանցմամբ՝ ինքը երեկ դիմում-բողոք է ներկայացրել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ դատախազին նման պահվածքի համար պատասխանատվության ենթարկելու պահանջով: 

 

Ղարագյոզյանը Դատախազությունից դեռ պատասխան չի ստացել: 

 

Ի դեպ՝ դատական դռնփակ նիստի ժամանակ, երբ «Միայնակ գայլը» հայտարարել էր, թե «Հաց բերող» Արթուր Սարգսյանին սպանել են ՀՀ Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյանն ու դատավորը, վիճաբանություն է սկսվել կողմերի միջև, որի ժամանակ էլ դատախազ Պետրոս Պետրոսյանը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Խանդոյանի հասցեին: 

 

Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրված ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով՝ ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել: