Այսօր՝ ապրիլի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Մալականի այգու հարևանությամբ, Հրազդան գետ ավտոմեքենա է ընկել:
Գետում հայտնաբերվել է Suzuki մակնիշի 11 ՏԼ 717 համարանիշի ավտոմեքենա՝ գլխիվայր շրջված, իսկ մեքենայի կողքին հայտնաբերվել է տղամարդու դի:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Դեպքի վայր ժամանած մի քանի քաղաքացի ասում էին, որ մահացածը իրենց բարեկամն է և նրան 2 օր է փնտրում էին և դիմել էին ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ որպես անհետ կորած նա փնտրվում էր:
Նա Երևան քաղաքի Արզումանյան փողոցի բնակիչ, 58-ամյա Ա. Ց.-ն է: