ԱԺ բակում այսօր զբոսնում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Վերջինիս զբոսանքն ընդհատեց արդեն նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա մոտեցավ ԱԺ նախագահին՝ իր խնդրանքը նրան ուղղելու համար:
Զարուհի Փոստանջյան- Մեր խմբակցությունում կար մի եռագույն դրոշՔանի որ ԱԺ-ում խմբակցությունները կրճատվել են, : Այդ եռագույն դրոշը, որ խնդրեմ, կփոխանցե՞ք «Երկիր ծիրանի» կուսակցության գրասենյակին:
Գալուստ Սահակյան- Հա, ի՞նչ պրոբլեմ կա: Խնդրե՛մ, տարե՛ք, մեր Եռագույնն ուրիշ է:
Զարուհի Փոստանջյան- Մեր գրասենյակում երեք դրոշ եմ ուզում ունենալ, մեկն էլ Արեւմտյան Հայաստանից պետք է բերենք:
Գալուստ Սահակյան- Կարող է՝ ստեղ էլ լինի:
Իր հարցերի պատասխանները ստանալուց հետո Զարուհի Փոստանջյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին և հեռացավ, իսկ Գալուստ Սահակյանը, զբոսանքն ավարտած համարելով, հեռացավ բակից՝ հրաժարվելով պատասխանել լրագրողների հարցերին: