Ապրիլի 18-ին՝ ժամը 22.00-ի սահմաններում, Սամարայի մարզի Սիզրանսկի շրջանի Ժեմկովկա գյուղում հայտնաբերվել է Հայաստանի 34-ամյա քաղաքացու դիակ։
Տղամարդու մարմինը՝ պարանոցի եւ կրծքավանդակի շրջանում դանակից հասցված վնասվածքներով, հայտնաբերվել է իր վարձակալած սեփական տանը:
Ինչպես տեղեկանում ենք «Վոլգա նյուզ»-ից, սպանվածը ՌԴ քաղաքացիություն եւ մշտական աշխատանք չի ունեցել։ Նախկինում դատված է եղել ավազակային հարձակման համար։
Իրավապահ մարմինները պարզում են սպանության հանգամանքները։