Անգլիայի առաջնության 26-րդ տուրի հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Սիթի»-ի հետ:

Արդյունքում Մոուրինյուի թիմը կրկնեց ակումբային իր ռեկորդը` մեկ մրցաշրջանում առանց պարտության անցկացնելով 24 խաղ:

Վերջին անգամ «Յունայթեդ»-ը Անգլիայի առաջնությունում պարտվել է 2016թ.-ի հոկտեմբերին՝ «Չելսի»-ի դեմ խաղում (0:4), որից հետո պորտուգալացի մասնագետի թիմը 13 հաղթանակ է տոնել և 11 անգամ էլ հանդիպումն ավարտել ոչ-ոքի:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Յունայթեդ»-ը 64 միավորով 5-րդն է: