Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր՝ ապրիլի 28-ին, ծագումով հայ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանին դատապարտել է 8 տարվա ազատազրկման: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ դատավոր Սամիր Ալիևի նախագահությամբ դատական փակ նիստի ընթացքում հնչել է վճիռը, համաձայն որի՝ Մ. Ուելդանով-Գալուստյանը ազատազրկվել է 8 տարով: