Մոսկվայի մարզի զինվորական դատարանը այսօր հրապարակած դատավճռով 20 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար մեղադրվող Զաուր Դադաևին:
«Դադաևին 20 տարի ժամկետով ազատազրկել խիստ ռեժիմի գաղութում և 100 հազար ռուբլու չափով տուգանք նշանակել»,- վճիռն ընթերցել է դատավոր Յուրի Ժիտնիկովը:
Նշենք, որ դատախազը ցմահ ազատազրկում էր պահանջում:
Դատարանի այսօրվա դատավճռով Նեմցովի սպանությանը հանցակցության մեջ մեղադրվող Անզոր Գումաշևը դատապարտվել է 19, նրա եղբայր Շադիդը՝ 16, Թեմիրլան Էսկերխանովը՝ 14, Խամզաթ Բախաևը՝ 11 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, նրանց նկատմամբ ևս նշանակվել է 100-հազարական ռուբլի տուգանք: