ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Ղրղզստանի վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Օշի գյուղում տեղի ունեցած սողանքի հետ կապված, որի հետևանքով տասնյակ մարդկային զոհեր են եղել:
Այդ մասին տեղեկացնում է Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հեռագրում մասնավորապես ասված է․
«Մեր աջակցությունն ենք հայտնում Ձեզ և մեր անկեղծ ցավակցությունն ու վշտակցությունը հայտնում զոհվածների ընտանիքներին նաև արագ ապաքինում ենք մաղթում վիրավորներին»։