ԵԼՔ դաշինքի հանրահավաքի ժամանակ այսօր ելույթ ունեցավ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Երևանում ունենալով գործող իշխանություններին հակակշիռ, իրենք կարող են լուծել շատ-շատ խնդիրներ:

Արամ Սարգսյանը վստահ է՝ գործող իշխանության մեջ շատ-շատ միջին պաշտոնյաներ հասկանում են դա և իրենք էլ հոգնել են իրենց բթամիտ ու անհեռատես ղեկավարներից. «Սա շատ լավ հասկանում են միջին խավում աշխատող գործարարներն ու արտադրողները»:

Սարգսյանը նշեց, որ պետության կայացման հիմնաքարերից մեկն այն է, որ իշխանությունն ունենա հակակշիռներ. «Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո ևս այդ հակակշիռները չձեւավորվեցին: Իսկ եթե չկա հակակշիռ, անում ես, ինչ ուզում ես։ Երևանի քաղաքապետի ընտրություններով կարող ենք ստեղծել իրական հակակշիռ։ Դրանով կարող ենք հակակշիռ ստեղծել»,- ընդգծեց նա: