Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կենդանաբանական այգու եղնիկների վանդակների մեջ են հայտնվել մի քանի թափառող շներ և հոշոտել այնտեղ գտնվող եղնիկներին:

 

Ինչպես հայտնում է աղբյուրը, եղնիկներից երկուսը սատկել են, երեքն էլ վնասվածքներ են ստացել։

 

Կենդանաբանական այգու կենդանիների ընդհանուր խնամքի համակարգող Մանուկ Մանուկյանը հաստատել է այդ տեղեկությունը:

 

Սկզբնաղբյուր՝ Shamshyan.com