Եթովպիայի մայրաքաղաքի կենդանաբանական այգում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Այգու բնակիչների հսկիչը մոռացել է փակել վանդակի դուռը, որտեղ քնած է եղել առյուծը: Կենդանին հոշոտել է տղամարդուն ընդամենը հաշված րոպեներում: Գիշատչին հանդարտեցնելու նպատակով կրակ է արձակվել օդ, սակայն անօգուտ:
Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ 51-ամյա հսկիչը մաքրել է առյուծի վանդակը և մոռացել է փակել վանդակի այն հատվածը որտեղ և քնած եղել է առյուծը, որի հետևանքով գիշատիչը հարձակվել է հսկիչի վրա և 15 րոպեի ընթացքում նրան հոշոտել:
«Vesti.ru»-ի փոխանցմամբ՝հսկիչին օգնության հասնելու համար կանչվել են նաև զինված ոստիկաններ, բայց նրանք ևս ոչնչով չեն կարողացել օգնել:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը պաշտոնապես ցավակցություն է հայտնել իր աշխատակցի հարազատներին մահվան կապակցությամբ, «ցավում ենք, որ ոչնչով չկարողացանք նրան օգնել»,- նշել է այգու տնօրենը:
Ի դեպ կենդանաբանական այգում նախորդ նման ողբերգական դեպքը տեղի է ունեցել1996թ.-ին:
Հեղինակ` «Փաստինֆո»