Հայաստանի ատոմային էլեկտրակայանը մայիսի 10-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պլանայինին աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։

 

Ըստ նախատեսված ժամանակացույցի՝ էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։

 

ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։