Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը ներկայացրել է Երևան քաղաքի զարգացման քառամյա ծրագրի շրջանակում 2013-2017թթ. մայրաքաղաքում իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը։
Ըստ շինարարության և բարեկարգման ոլորտի 2013-2017թթ. ցուցանիշների՝
·Երևանում բարեկարգվել, կահավորվել և նկարազարդվել է 1600 բակային տարածք,
·ստեղծվել է 54 մինի ֆուտբոլի դաշտ, աշխատանքներ են կատարվել նախորդ տարիներին կառուցված մինի ֆուտբոլի դաշտերում,
·բարեկարգված բակերի տարածքներում տեղադրվել է 551 մանկական խաղ,
·բակերում տեղադրվել է 1161 մարզասարք,
·Երևանում սալիկապատված մայթերի մակերեսը կազմում է 48.420 քմ: