Սպիտակ տանը մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ գրում է gazeta.ru-ն:

«Օվալաձև դահլիճում սկսվել է Լավրովի հանդիպումը Թրամփի հետ»,- գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում՝ տեղադրելով լուսանկար, որտեղ Լավրովը և Թրամփը միմյանց ձեռք են սեղմում: