ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, նախագահի խորհրդական Սեբաստիան Գորկան լքել է Սպիտակ տունը: Այս մասին տեղեկությունը հաստատել է CNN-ի աղբյուրը:
Ազգայնական և ծայրահեղ աջական Գորկան համարվում էր Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Սթիվ Բենոնի դաշնակիցը: Բենոնը Սպիտակ տանն աշխատանքը թողել է անցած շաբաթ:
CNN-ը նշում է, որ դեռևս հստակ չէ, թե արդյոք Գորկային աշխատանքից ազատել են, թե նա իր կամքով է հեռանում: