ՀՀ կառավարությունը ծառայողական պարտականությունները կատարելիս վնասվածքներ ստացած երկու զինծառայողների՝ Ռոլանդ Քաջիկի Սահակյանի և Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում շարունակելու նպատակով կհատկացնի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այդ մասին որոշման նախագծերն ընդգրկված են կառավարության մայիսի 11-ի նիստի օրակարգում:
Ռոլանդ Քաջիկի Սահակյանի բուժման նպատակով, ով ստացել էր ականապայթունային վնասվածք, պահուստային ֆոնդից կհատկացվի 4 մլն 138 հազար դրամ:
Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժման նպատակով էլ կուղղվի 5 մլն 142.2 հազար դրամ: