Երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի կոտրվածք չունի, ինչպես տարածվում է մամուլում ու սոցիալան ցանցերում: Հայտնում են Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ ոստիկանությունը հիվանդանոցից ահազանգ է ստացել ոտքի շրջանում սալջարդի վերաբերյալ:

Մամուլում հայտնված հրապարակումների համաձայն՝ երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո) ոտքի կոտրվածք էր ստացել անհնազանդության ակցիաների ժամանակ մայիսի 27-ին Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվելիս: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։