ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ սեպտեմբերի 5-ին ժամը 22։15-ին Այնթապի գերեզմանատան մոտից դանակահարված հայր ու որդու են տեղափոխել հիվանդանոց։

Պարզվել է, որ Այնթապ գյուղի գերեզմանատան տարածքում դեռևս չպարզված հարցի շուրջ վիճել են 10-ից ավելի տղամարդիկ, որի ընթացքում դանակի հարվածներ են ստացել հայր ու որդի։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ դանակահարված որդու վիճակը ծանր է։

Այս դեպքով այս պահին կա մեկ ձերբակալված, միջադեպի մյուս մասնակիցներին իրավապահները փնտրում են։