Երեւանի Կոմայգու տարածքում 54-ամյա Սմբատ Սարգսյանն իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է Մովսես Մնեյանի որովայնին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն' 54-ամյա Սմբատ Սարգսյանը Երեւան քաղաքի «Կոմայգի» զբոսայգու տարածքում վիճաբանելով Մովսես Մնեյանի հետ' իր մոտ եղած ծակող-կտրող գործիքով հարվածել է վերջինիս որովայնին: Սմբատը վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս' կյանքին վտանգ սպառնացող:
Քրեական գործ է հարուցվել 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջին դատական քննության օրը նշանակվել է մարտի 12-ին: