18:56
Սևանի ափին հայտնաբերվել է «Lexus», ջրասուզակները վարորդին որոնում են լճում

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մարտունու բաժին են դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Միքայել Ս.-ի հարազատները և հայտնել են, որ Արծվանիստ գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի ափամերձ հատվածում, իրենք որոնողական աշխատանքներ են կատարել, որտեղ հայտնաբերել են Միքայել Ս.-ի վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենան՝ ծառերի մեջ կայանված, և նրա հագուստը։

 
 



Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Ներսիկ Գրիգորյանի, Բակուր Սարիբեկյանի և Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Մարտունու փրկարարական ջոկատից և Սևանի ջրասուզակներից։

Արդեն 2 ժամ է՝ ջրասուզակները որոնողական աշխատանքներ են կատարում, քանի որ կա վարկած, որ հնարավոր է որոնվող քաղաքացին ավտոմեքենան կայանել է, ապա լողանալու նպատակով մտել է Սևանա լիճ և ջրահեղձ եղել։

Նրա հագուստները հայտնաբերվել են ավտոմեքենայից 40-50 մետր հեռավորության վրա։

Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև գյուղացիները և որոնվողի հարազատներն ու ընկերները։

 
Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս