ԵԼՔ դաշինքի ամփոփիչ հավաքի ժամանակ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իրենց նախընտրական առաջարկին, այն է՝ 15․000-ական դրամ սոցիալական աջակցության համար, հայտարարեց, որ այն օրինական է։
Նա ընդգծեց՝ յուրաքանչյուր քաղաքացի, ով կհրաժարվի ընտրակաշառքով քվեարկելուց, իրենց հաղթանակից հետո կստանա 15․000-ական դրամ․ «Այս առաջարկը մեծ աղմուկ առաջրկեց, կրքեր բորբոքեց, բայց էմոցիոնալ մթնոլորտում չարձանագրվեց ամենակարևորը։ Վերջապես կա մի քաղաքական ուժ, որը կոնկրետ մեխանիզմ է առաջարկում ընտրակեղծիքի դեմ, ամենատարածված կեղծիքների երկու տեսակի՝ ընտրակաշառքների և կարուսելի։ Դրանք դարձել են ընտրական պրոցեսի ամենավճռական գործոնները, որոնք թույլ են տալիս լկտիանալ հանրապետական կուսակցությանը և քմծիծաղով վերաբերվել իշխանափոխության մասին հայտարարություններին։ Այս վիճահարույց քայլով մենք ստիպում ենք սթափվել իշխանական բազմաթիվ գժուկների»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ այս առաջարկով կարող է արմատախիլ անել ընտրակաշառքի և կարուսելի պրակտիկան․ «Քաղաքացին կստանա կոնկրետ մոտիվացիա՝ չքվեարկել ըստ ընտրակաշառքի։ Այս առաջարկը բացարձակապես օրինական է։ Չկա մի իրավաբան, որը կապացուցվի, որ սա անօրինական է։ Ընտրակաշառք և օրինական բառերը չեն կարող զուգորդվել։ Սա ընտրակաշառք չէ։ Սա մի պարզված ձեռք է ընտրակաշառքի ճահիճի մեջ խեղդվող մեր քաղաքացիներին։ Շանս է, որ նրանք պիտի օգտագորեն, եթե իսկապես ուզում են փրկվել։ Մենք այդ փրկագինն ենք վճարում՝ հանուն մեր քաղաքացիների փրկության»,- նշեց քաղաքապետի թեկնածուն։
Նա նշեց նաև, որ իր ձայնը կտրվել է, ուստի պատրաստ է ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը, որովհետև ձևավորված ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետ պիտի լինի նա, ով խոսել չի կարողանում։