Երկրապահ կամավորականների միությունը տարին սկսել է ուխտագնացություններով դեպի Արցախ ու Հայաստանի սամանամերձ շրջաններ:

 

Ամեն ամիս ԵԿՄ աշխատանքային խմբերն այցելում են Արցախի, Հայաստանի սահմանամերձ բնակավայրեր, զորամասեր, հիվանդանոցներ, զինվորական հոսպիտալներ, ծերանոցներ, նույնիսկ կալանավայրեր: Տարին մի քանի անգամ ԵԿՄ-ականները ուխտագնացություն են կազմակերպում դեպի Արցախ: Կոնկրետ այս ուխտագնացությունը կսվել է մայիսի 8-ին՝ Երկրապահի օրվա կապակցությամբ: Ի դեպ՝ Հայասանում ևս մեծ շուքով նշվեց երկրապահի օրը: Այնուհետև զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ևս 50 մարդ միացավ Արցախում գտնվող ուխտագնացներին:

Այս տոնական օրերին ԵԿՄ պատվիրակությունները բաժանվեցին խմբերի, որոնց անդամները եղան Հադրութում, Մարտունիում, Ասկերանում, Մարտակերտում, Շուշիում, Ստեփանակերտում: Կազմակերպվեցին այցելություններ զորամասեր, սահմանային հենակետեր, հոսպիտալներ, հիվանդանոցներ, ծերանոցներ, մանկատներ: Նրանց բոլորին հատկացվեց նյութական օգնություն, հատկապես առաջին անհրաժեշտության պարագաներ: Դեպի Արցախ ուխտագնացության վերջին երկու օրում երկրապահները եղան Թալիշում, ծաղիկներ խոնարհեցին անմահ զոհեի հիշատակին նվիրված հուշաքարի մոտ, ծանոթացան Թալիշում կատարվող և կատարված աշխատանքներին: Թալիշում այս օրերին շինարարություն է տեղի ունենում: Վերակառուցում են գյուղապետարանի, հանդիսությունների սրահի շենքերը:

Մանվել Գրիգորյանը Մարտակերտի վարչակազմի ղեկավարի ուղեկցությամբ եղավ նաև Մարտակերտում, ծանոթացավ այնտեղ կատարվող աշխատանքներին, ծաղիկներ խոնարհեց քաղաքում տեղադրված հուշարձանների առջև՝ հարգանքի տուրք մատուցելով արցախյան ազատամարտում իրենց զոհված ընկերների հիշատակին:


Արցախի Մեծ Շեն գյուղում ևս մեծ ոգևորությամբ ընդունեցին Երկրապահ կամավորականների միության անդամներին: Գյուղի երեխաները Մանվել Գրիգորյանի հետ միասին ծաղիկներ դրեցին հուշարձանին, ապա՝ եկեղեցում մոմ վառեցին ու սուրբ պատարագին մասնակցեցին: Բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների հայրենի գյուղում Մանվել Գրիգորյանին և երկրապահներին ուրախությամբ ընդունեցին ու ճանապարհեցին:

Ուխտագնացության վերջին օրը Շուշիում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն: Մանվել Գրիգոյանի հրամանով՝ մեդալներով ու պատվոգրերով պարգևատրվեցին մի խումբ շուշեցիներ, ովքեր իրենց ավանդն ունեն հայրենի քաղաքի կառուցման ու բարգավաճման գործում: Մեդալները և պատվոգրերը հանձնեց ԵԿՄ վարչության անդամ Հայրապետ Հայրապետյանը, որից հետո երկրապահները եղան Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, մոմ վառեցին ու ճանապարհ ընկան դեպի Երևան՝ նորից Արցախ վերադառնալու հաստատ մտադրությամբ: Ի դեպ՝ անգամ դեպի Երևան ճանապարհը ԵԿՄ-ականների համար սովորական չէր: Նրանք այցելեցին Հադրութ, ծաղիկներ դրեցին այնտեղ ԵԿՄ-ի կողմից տեղադրված Ջուղայի խաչքարերի մոտ, ապա՝ Երևան վերադարձող երկրապահները եղան Արա լեռում, որտեղ ևս հարգանքի տուրք մատուցվեց զոհվածների անմահ հիշատակին:

Քրիստինա Աղալարյան
Արցախ