ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ՌԴ-ի եթերում շնորհակալություն հայտնեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիներին: Նա հույս հայտնեց, որ ընտրված ավագանու անդամները՝ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, շատ արդյունավետ աշխատանք կունենան:
«Հույս ունեմ, որ հինգ տարի հետո էլ կխոսենք ու կասենք, որ Երևանը դարձել է ավելի լավը, և 3 քաղաքական ուժերն աշխատել են ի շահ Երևանի»,- ասաց նա:
Շարմազանովն, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի 71.25 տոկոս ձայներին, ասաց, թե վստահության այդքան ձայն էլ իրեն բավարարում է, ավելին՝ տպավորիչ, բայց սպասելի արդյունք էր: Ինչ վերաբերում է «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը հետ կապված միջադեպին, Շարմազանով ասաց.«Եթե ես լինեի թեկնածու, ես նույնկերպ չէի վարվի «Երկիր Ծիրանիի», «Ելք»-ի կամ այլ գրասենյակներում, բայց դա տիկին Փոստանջյանի խնդիրն է, ես չեմ ուզում իմ ժամանակը ծախսել գնահատականներ տալու համար», - շեշտեց նա՝ հավելով, որ Փոստանջյանի գործելաոճը ո՛չ հաճելի էր, ո՛չ քաղաքական:
5-րդ գումարման ԱԺ-ի փոխնախագահը անդրադարձավ նաև Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի մասին լուրերին: Շարմազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ-ի պայքարի զինանոցում ընտրակաշառքը չի եղել.«Ես՝որպես նախընտրական շտաբի պետ, կարող եմ հստակ ասել, որ ՀՀԿ-ի զինանոցում ընտրակաշառք, ձայների գնելու գործընթաց՝ ո՛չ նաղդով, ո՛չ նիսիայով չի եղել,ի տարբերություն որոշ գործիչների, որոնք չասեմ կաշառք, բայց փող էին խոստանում»,-ասաց ՀՀԿ խոսնակը: