Ընտրական օրենսդրության համաձայն' սկանավորվել և հրապարակվել են 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:
Ցուցակները տեղադրված են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում' http://www.elections.am/listsc/ հասցեով:
ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն' այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեն'
1) ընտրություններին մասնակցող կուսակցության լիազոր ներկայացուցիչը, ավագանու անդամի թեկնածուն,
2) վստահված անձը,
3) համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը,
4) քվեարկությանը չմասնակցած այն ընտրողը, որի տվյալների դիմաց ընտրողների ցուցակում առկա է ստորագրություն' քվեարկությանը մասնակցելու վերաբերյալ:
Այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող է ներկայացվել մինչև մայիսի 17-ը' ժամը 11.00-ն:
ԿԸՀ մամուլի ծառայություն