ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամաբ` Արմեն Մարգարյանն ազատվել է Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից.
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Արմեն Մարգարյանին 2017 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: