«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը օգոստոսի 31-ին որոշում է ընդունել Կարեն Իսկանդարյանին սեպտեմբերի 3-ից ազատել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության վարչության պետի պաշտոնից: Որպես որոշման հիմք նշված է Կարեն Իսկանդարյանի անձնական դիմումը: 32-ամյա մասնագիտությամբ պատմաբան Կ. Իսկանդարյանը 2013թ. մարտին նշանակվել է Տավուշի մարզպետի օգնական, 2014թ. հոկտեմբերին՝ մարզպետի խորհրդական, 2016թ. մայիսից զբաղեցնում էր մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության պետի պաշտոնը: