Ես պաշտոնից ազատել եմ ՀՀ գլխավոր շտաբի պետին և նրա առաջին տեղակալին։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ թղթերն արդեն ստորագրել է, որին հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, ըստ որի՝ պահանջում են իր հրաժարականը․ «Այն ինչ տեղի է ունենում ես որակում եմ ռազմական հեղաշրջման փորձ։ Ամբողջ պատասխանատվությունը վերցնելու եմ իմ վրա և բոլոր հացերին փորձելու եմ պատասխանել։ Եկել ենք մի փուլի, երբ մեր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել։ Եթե մենք ուզում ենք պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ։ Բայց մեր հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս, որ հանրությունը, կառավարույթունը կարող են հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ, բայց դա անխուսափելի է և մենք պետք է ստանանք մի քանի հարցերի պատասխաններ»,- ասաց Փաշինյանը։