ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  սեպտեմբերի 21-ին` անկախության 27-րդ տարեդարձի կապակցությամբ զինվորական կոչումներ շնորհեց: ՀՀ Զինված ուժերի  գլխավոր շտաբի պետ,  գեներալ-մայոր Արտակ Դավթյանին շնորհվեց գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանին էլ նախագահ Սարգսյանը շնորհեց  գեներալ-մայորի զինվորական կոչում: