ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին շնորհվել է գեներալ-գնդապետի զինվորական կոչում:
Սերժ Սարգսյանի՝ դեկտեմբերի 30-ին ստորագրած հրամանագիրում ասվում է.
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հրանտի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում: