Հայաստանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ բանակցություններ է վարում հայկական ապրաքները այդ երկիր արտահանելու ուղղությամբ: Մայիսի 17-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Աֆրիկայի երկրներ հայկակական ապրանքների արտահանումները շատ ցածր մակարդակի վրա են և այս տեսանկունից բավականին հետաքրքիր առաջարկ եղավ Կոնգոյից ժամանած ներկայացուցչի կողմից' հայկական ապրաքները դեպի Կոնգոյի Դեմոկարտական Հանրապետություն արտահանելու մասին», -նշեց Ազիզյանը և հավելեց, որ շատ հնարավոր է նաև այդ երկիր արտահանվեն արևային պանելներ: