«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը ԱԺ նախագահ ընտրելու հարցում որոշումը կայացրել է ազատ:

 

Հարցին՝ հանուն ինչի է քվեարկել, պատգամավորը պատասխանեց. «Քվեարկել եմ հանուն արդյունավետ պառլամենտարիզմի զարգացման, որպեսզի պառլամենտը իսկապես կենսունակ մարմին դառնա, քանի որ պառլամենտում էլ բավականին մեծ պրոբլեմներ կան: Այնպես որ՝ ես քվեարկել եմ, որպեսզի փոփոխություն լինի»:

 

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ իրենց դաշինքը թեկնածու չառաջարկեց, չկա՞ր թեկնածու, Մելքումյանն ասաց. «Մենք էդպես ենք որոշել: Միշտ էլ թեկնածուներ կան, բայց մենք իրատեսական ենք գնահատում իրավիճակը և ռեալ քայլեր պետք է անենք»,- նշեց նա՝ ավելացնելով, որ քաղաքական որոշում է, որն ինքնանպատակ չպետք է լինի: