«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը, Խաչիկ Մանուկյանն ու Հարություն Կարագյոզյանը մանդատը վայր դնելու դիմում են գրել:
Այս մասին քիչ առաջ հայտնեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ նրանցից երկուսը՝ Խաչիկ Մանուկյանը և Հարություն Կարագյոզյանը, չէին մասնակցում նախօրեին Գագիկ Ծառուկյանի մոտ կազմակերպված ընդունելությանը։
Առաջինն ընտրություններից անմիջապես հետո լքել էր Հայաստանը և հայրենիք է վերադարձել միայն երեկ։
Հավելենք նաև, որ Խաչիկ Մանուկյանի դուստրը մի քանի անգամ ահազանգել էր, որ Ծառուկյանի թիկնազորի անդամներն այցելում են իրենց տուն և սպառնալիքներ հնչեցնում իր հոր հանդեպ։
Լուսանկարում Արտյոմ Ծառուկյանն է