«Ես կարծում եմ` այն մարդիկ, ովքեր զգում են պատասխանատվություն իրենց ձայն տվողների առջև, պետք է պահպանեն իրենց մանդատները և, իհարկե, պետք է նաև հասկանան Դաշինքի ղեկավարի հետ իրենց ներքին պայմանավորվածությունները:
Կրկնում եմ` շատ կարևոր են այդ պայմանավորվածությունները, բայց շատ ավելի կարևոր է ժողովրդի վստահությունը, որովհետև ընդամենը հինգ տարի հետո կամ, միգուցե ավելի շուտ, իրենք նորից գնալու են խնդրելու ժողովրդի վստահությունը:
Վստահության քվե ստացած գործիչը, եթե անտեսում է ժողովրդի ձայները որոշ պայմանավորվածությունների պատճառով, ապա նա ուղղակի չպետք է զբաղվի քաղաքականությամբ»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խմբի ղեկավար Արման Վարդանյանը:
Վերջինիս խոսքով` հասարակական պահանջ կա արտախորհրդարանական լուրջ շարժում ձևավորելու. «Եթե անգամ ես կամ դուք չանեք, դա ինքնաբուխ է լինելու, որովհետև այսօրվա Ազգային ժողովը չի ներկայացնում ժողովրդի մեծամասնության կարծիքը»,- ասում է Վարդանյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում