«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հզոր, մարտունակ բանակ, առողջ, կրթված հասարակություն, մրցունակ տնտեսություն և սոցիալական արդարություն՝ ահա սրանք են մեր հայրենիքի զարգացման և անվտանգության հիմնական սկզբունքները: Այս ճանապարհին մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է սիրել մեր երկիրը և անշահախնդիր ծառայել նրան՝ անկախ իշխանությունների, ընդդիմության, քաղաքական գործիչների նկատմամբ համակրանքից կամ հակակրանքից։
Շնորհավորում եմ քեզ, շուրջ 28 դար կռված, աշխարհին մեծ զորավարներ տված հայոց բանակ, ում ոգու ու սխրանքների մասին գրել են համաշխարհային պատմաբանները և դեռ շատերը կգրեն։ Եվ եթե բոլորս հիմա խաղաղություն ենք ուզում, պետք է կառուցենք հզոր արդիականացված բանակ և պատրաստ լինենք ցանկացած ֆորսմաժորային իրավիճակի։
Փառք ու պատիվ բոլոր մեր հերոսներին»: